Ստի ու կեղծիքի սիմվոլը պատերազմ է հայտարարել Հայաստանի Երրորդ Հանրապետությանը. Էդուարդ Շարմազանով
Ստի ու կեղծիքի, պատերազմի ու պարտության սիմվոլը, ուրանալով ազգային արժեքները, պատերազմ է հայտարարել Հայոց Երրորդ Հանրապետությանը, ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանի կառավարիչներն ուրացել են Հայոց ցեղասպանությունը, մարտահրավեր են նետել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, մատը մատին չեն տվել Արցախի հայաթափման ժամանակ, իսկ այսօր էլ իրականացնում են Հայաստանի խաղաղ ադրբեջանացման գործընթացը»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ խաղաղության դարաշրջան չկա, մուրացկանին անկախ հայրենիք ու խաղաղություն չի տրվում, մուրացկանին տրվում է անկելանոց։
«Իսկ սրանք Հայաստանը տանում են դեպի վիլայեթացման»,- նշեց ՀՀԿ ԳՄ անդամը։



