Բաժիններ՝

Բեռլինում 90-ամյա կինը վիճակախաղով շահել է 1,5 մլն եվրո

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 90-ամյա թոշակառուն սոցիալական վիճակախաղում շահել է 1,5 միլիոն եվրո՝ ստանալով խաղարկության առավելագույն մրցանակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանակ «Rundfunk Berlin-Brandenburg» հեռուստաընկերությունը։

Կինը 2019 թվականից պարբերաբար մասնակցել է վիճակախաղին և այս անգամ դարձել է գլխավոր մրցանակակիր։Նշվում է, որ տվյալ սոցիալական վիճակախաղի միջոցները ոչ միայն ուղղվում են մրցանակների վճարմանը, այլև օգտագործվում են Գերմանիայում սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար՝ ներառյալ աջակցությունը թոշակառուներին, փախստականներին և հաշմանդամություն ունեցող անձանց։

Հաղորդվում է, որ վերջին տարիներին շուրջ 70 միլիոն եվրո է հատկացվել ավելի քան 400 սոցիալական նախագծերի իրականացման համար։ Թոշակառուն իր հաղթանակի մասին տեղեկացել է 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031