Չափազանցություն է ասել,որ հայ-ադրբեջանական խաղաղությունն անամպ է, վերքերը թարմ են, պահվող անձինք կան. Արարատ Միրզոյան

Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կապ կհաստատեն Ադրբեջանի հետ, կկառուցվեն, կգործարկվեն, կվերագործարկվեն ՀՀ տարածքում և կմնան, կգործեն ՀՀ լիարժեք իրավազորության շրջանակներում և ներքո, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Որքան էլ խոսենք տարանցիկ փոխադրումների մասին, մշտապես հարց կա, թե որոնք են այն երաշխիքները, որոնք պետք է երաշխավորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել։ Համոզված եմ, որո բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են և մնում են այնքանով, որքանով դա շահավետ է կողմերի համար, ոչ թե պայմանական երաշխավորների։

Քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարոնակի գործել»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ մեծ չափազանցություն կլինի ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը հարթված են և ամեն ինչ անամպ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031