ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ

ԵՄ-ում կրկին մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ սահմանված առանձին պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Մենք ընդգծել ենք մեր մտահոգությունը պատժամիջոցները մասնակիորեն չեղարկելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, ինչն արդեն ուժեղ ազդեցություն է գործել Ռուսաստանի վրա», – լրագրողների հետ զրույցից նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կոշտան կրկին նշել է, որ, Բրյուսելի կարծիքով, անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի որ դա, նրա խոսքով, կօգնի «բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել նրան»։

Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային։

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները վերանայել են այն լիցենզիան, որը ենթադրում է ռուսական նավթի որոշակի բեռների փոխադրման և վաճառքի թույլտվություն։

Տեսանյութեր

Լրահոս