Կիմ Չեն Ընը դստեր հետ շրջել է տանկով

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը իր դստեր հետ շրջել է նորագույն տանկով՝ ուսումնական բազա այցելության ժամանակ: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Գործակալության հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է Կիմ Չեն Ընը զինվորականների հետ գտնվում տանկի զրահի վրա: ԿԺԴՀ առաջնորդը նստած է մեքենայի իրանի վրա, իսկ նրա կողքին՝ տանկի մեջ, գտնվում է նրա դուստրը: Մեքենայի վրա տեղադրված է ԿԺԴՀ պետական դրոշը:

Ինչպես նշում է գործակալությունը, Կիմ Չեն Ընն այցելել է Կորեայի ժողովրդական բանակի մայրաքաղաքային պաշտպանության կորպուսի 60-րդ ուսումնական բազա, որտեղ հետևել է հետևակային և տանկային ստորաբաժանումների համատեղ հարձակման մարտավարական զորավարժություններին:

Հաղորդվում է, որ զորավարժություններում ներգրավված են եղել հատուկ նշանակության ստորաբաժանումներ, գլխավոր շտաբի օպերատիվ պահուստային խմբավորման զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև հեծելազորային գնդի տանկային վաշտը:

Ըստ գործակալության տվյալների՝ զորավարժությունների ժամանակ հարվածային անօդաչուները հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերին և հակատանկային կրակային դիրքերին՝ հիմնվելով իրական ժամանակում ստացված հետախուզական տվյալների վրա:

Զրահատանկային ստորաբաժանումների հակատանկային հրթիռները խոցել են թիրախները, իսկ դարանակալ դիրքերից գործող ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի անօդաչուներն ու զինված ուղղաթիռները:

Տեսանյութեր

Լրահոս