Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 18-ին և 19-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Գաս Բիլիրակիսի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Սեթ Մագազիների և Ջիմ Կոստայի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպումների ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնախմբի անդամներին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկարամյա աջակցության համար։

Քննարկվել են համագործակցության հետագա խորացման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031