Հրթիռային մարտագլխիկ է ափ դուրս եկել Թուրքիայում Սև ծովի ափին. IHA

Ստամբուլի հյուսիսում գտնվող Սև ծովի ափին հրթիռային մարտագլխիկ է դուրս եկել, մարտի 20-ին հաղորդել է «Իհլաս Հաբեր Աջանսը» (IHA) լրատվական գործակալությունը։

Առարկան հայտնաբերել են Յալըքյոյ գյուղի տեղի բնակիչները։ Դեպքի վայր են կանչվել իրավապահ մարմինները։

Դեպքի վայր ժամանած փորձագետները զննել են մարտագլխիկը և եզրակացրել, որ այն պայթուցիկ նյութեր չի պարունակում։ Թուրք ռումբերի վնասազերծման մասնագետները տեղում ոչնչացրել են առարկան։

Տեսանյութեր

Լրահոս