«Շողակաթի» լուծարումն ավարտին հասցնելու համար հատկացվեց 22 մլն դրամ
«Շողակաթ» հեռուստաընկերության լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար կհատկացվի 22 մլն դրամ։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ 22 մլն դրամը կազմվել է ըստ «Շողակաթ» հեռուստաընկերության հաշվարկների հիման վրա և կուղղվի աշխատակիցների ազատման (աշխատավարձ, վերջնահաշվարկ, արձակման նպաստ), պարտավորությունների մարման և լուծարման գործընթացը ավարտին հասցնելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, այս տարվա հունվարի 1–ին լուծարվեց։



