Հրազդանի ջրամբարում ամբողջ օրը, հավանաբար, ջրահեղձ եղածի են որոնել, բայց դեռևս չեն գտել․ shamshyan. com
Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Կեսօրին Կոտայքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար, ջրահեղձ է եղել։
Փրկարարները մոտ 2 ժամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներից հետո չեն հայտնաբերել քաղաքացու մարմինը, ինչից հետո որոնողական աշխատանքներին միացել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանից ժամանած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրասուզորդը։ Վերջինս էլ 2 ժամ որոնողական աշխատանքներ կատարեց, սակայն դին չհայտնաբերվեց։
Այս պահին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, այն վերսկսվելու է վաղն առավոտյան։
Ըստ տեղեկությունների՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է։ Ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել»,- նշումէ լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



