ԱՄՆ-ն և Էկվադորը համատեղ գործողություն են սկսել թմրակարտելների դեմ. Պենտագոն
Ամերիկացի և Էկվադորցի զինվորականները համատեղ գործողություններ են սկսել թմրակարտելների դեմ: Այս մասին X-ում հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Մարտի 3-ին ԱՄՆ-ի և Էկվադորի զինված ուժերն Էկվադորում գործողություններ են սկսել ահաբեկչականների ցանկում ներառված կազմակերպությունների դեմ։ Այդ գործողություններն իրենցից ներկայացնում են Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում թմրաահաբեկչության չարիքի դեմ պայքարի հարցում մեր գործընկերների հանձնառության գերազանց օրինակ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու երկրների զինվորականները վճռական գործողություններ են ձեռնարկում «ամբողջ կիսագնդում բռնություն և կոռուպցիա տարածող թմրաահաբեկիչների դեմ»։



