Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մաիսն տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետը շարունակում է ժամանակավորապես փակ մնալ՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։
Բեռնատարների վարորդներին հորդորում ենք երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։



