Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իսրայելը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իսրայելը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է վատթարանալ, ուստի Լեհաստանի քաղաքացիները պետք է զերծ մնան Իսրայել մեկնելուց։ Մենք խնդրում ենք այնտեղ գտնվող մեր քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ տուն կամ մեկնել անվտանգ երկիր»,- ասել է խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս