Ստորաբար, անամոթաբար հարված է հասցվում Իրանին, երբ Իրանը պատրաստ էր երկխոսության. Աբբաս Ջումա

«Արդեն երկրորդ անգամ հարված է հասցվում Իրանին՝ առանց հստակ հիմնավորումների»,- այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է իրանցի հայտնի լրագրող Աբբաս Ջուման, անդրադառնալով Իսրայելի ռազմական ագրեսիային Իրանի դեմ։ Նրա որակմամբ, անամոթաբար ու ստոր կերպով, այն ժամանակ, երբ ընթանում էին բանակցություններ, և Իրանը պատրաստ էր երկխոսության, հարձակման են ենթարկում Իրանը։

Նա նաև հաղորդում է, որ ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են ստացվում ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի) մեծ թվով մարտիկների և բարձրաստիճան ներկայացուցիչների զոհվելու մասին։ «Ցավոք սրտի», -նշում է նա։ Ջումայի խոսքով՝ ռմբակոծությունների հետևանքով տուժել են նաև քաղաքացիական անձինք։

Տեսանյութեր

Լրահոս