Հոգևոր առաջնորդ Խամենեին ամեն բարձրագույն պաշտոնի համար նշանակել է 4 հոգու, գլխավոր դերը պատկանում է Ալի Լարիջանիին. Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը գրում է. «Ըստ ամենայնի՝ իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը (դրանց թվում՝ Այաթոլլա Խամենեին և նախագահ Փեզեշքյանը), սակայն վերջիններս Թեհրանում չեն։
Միաժամանակ օրերս New York Times-ը հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը պատրաստ է նաև այդպիսի զարգացմանը. հոգևոր առաջնորդ Խամենեին ամեն բարձրագույն պաշտոնի համար արդեն իսկ նշանակել է 4 հոգու։ Այդ նշանակումների մեջ, ըստ ամերիկյան աղբյուրների, գլխավոր դերը պատկանում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիին»:



