ԱՄՆ-ը տարհանում է զինծառայողներին Կատարի եւ Բահրեյնի իր ռազմակայաններից. NYT
Միացյալ Նահանգները մասամբ դուրս է բերել իր զորակազմը Կատարի եւ Բահրեյնի ռազմակայաններից՝ զգուշանալով Իրանի պատասխան հարվածից։ Այս մասին տեղեկացրել է The New York Times-ը (NYT)։
Պարբերականի տվյալներով՝ տարհանումն իրականացվում է Իրանի հետ փոխհարաբերություններում լարվածության աճի, ինչպես նաեւ հակամարտության թեժացման ռիսկերի հետ կապված։ Նշվել է, որ հարյուրավոր զինվորականներ հեռացել են Կատարի Ալ-Ուդեյդ կայանից, ինչպես նաեւ Բահրեյնի օբյեկտներից, որտեղ տեղակայված է ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը։ Այդ օբյեկտներում ընդհանուր առմամբ 30-40 հազար ամերիկացի զինծառայող է գտնվում։
«Ըստ երեւույթին, սա շատ ավելի երկարատեւ հակամարտության պատրաստություն է»,- հայտնել է Կատոնի ինստիտուտի փորձագետ, Պենտագոնի նախկին աշխատակից Քեթրին Թոմփսոնը NYT-ի հետ զրույցում։



