Բակո Սահակյանի որդին` Տիգրանը, Բագրատ Սրբազանի համար հանձնուք է տարել բանտ
Բագրատ Սրբազանը վերջին դատական նիստում իր ելույթում նշեց. «Այս ժամանակահատվածում բազում մարդիկ են թե’ գրել ինձ իմ պաշտպանների միջոցով, թե’ իրենց աջակցությունը հայտնել, թե’ հանձնուքներ ուղարկել: Շնորհակալ եմ բոլորիդ էլ:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն ասել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի որդուն, շատ սիրելի Տիգրանին: Իր հայրը գտնվելով այդ տառապանքի մեջ ինքը մեր մասին չմոռացավ, թեպետ ես ապերախտ եմ եղել՝ իրենց մասին մոռանալով:
Նա ինձ հնարավորություն տվեց, հոգևոր իմաստով, ևս մեկ անգամ պատվարժան նախագահի հետ հաց ու աղ բաժանել հազարավորներ, այս անգամ իմ խցում ինքը գտնվելով Բաքվում, ես Երևանում իմ խցում, և ոչ ինչպես վերջին անգամ` երկուսս էլ Ստեփանակերտում։
Շնորհակալ եմ, Տիգրան: Աստված զորացնի Ձեզ»:



