Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2026 թվականի աշնանը
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2026 թվականի աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ 2027 թվականի գարնանը: Մշակվում են դրանք ռազմական դրության պայմաններում անցկացնելու սցենարներ: Այս մասին հաղորդում է ուկրաինական Insider.ua հրատարակությունը՝ հղում անելով Գերագույն Ռադայի աղբյուրներին:
Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Վլադիմիր Զելենսկին կարող է հայտարարել փետրվարի 24-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին:
«Որոշ քաղաքական առաջնորդներ իրենց տարածաշրջանային կառույցներին հայտնել են, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ 2027 թվականի գարնանը: Մշակվում են սցենարներ ընտրությունները ոչ միայն պատերազմից հետո, այլև դրա ընթացքում անցկացնելու հնարավորությունը՝ առանց ռազմական դրությունը վերացնելու»,- ասվում է հրատարակության Տելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:



