Նշվել են առավոտյան ամենավնասակար սովորությունները
Հորմոնալ առողջության մասնագետ Մայք Կոտսիսը բացատրել է, թե առավոտյան որ սովորությունները կարող են հանգեցնել հոգնածության, դանդաղկոտության և վատ ինքնազգացողության անմիջապես արթնանալուց հետո: Նա HuffPost-ի հետ զրույցում նշել է ամենատարածված սխալները։
Կոտսիսը կարծում է, որ առավոտյան ամենավնասակար սովորությունները արթնանալուց անմիջապես հետո զարթուցիչի զանգն անընդհատ հետաձգելն ու հեռախոսով լուրեր կամ հաղորդագրություններ ստուգելն է: Նա կարծում է, որ այս գործողությունները հորմոնալ սթրես են առաջացնում և խաթարում օրգանիզմի բնական ռիթմը:
Կոցիսը նաև զգուշացրել է, որ առավոտը սուրճով սկսելը կամ նախաճաշը բաց թողնելը սրում է հոգնածությունը և առաջացնում արյան մեջ շաքարի և կորտիզոլի մակարդակի կտրուկ բարձրացում:




