Եվրոպայում զենք արտադրողների դռները բացվում են Ադրբեջանի առջև. Azeri Defence News

Topwar.ru-ն, վկայակոչելով Azeri Defence News-ը, հայտնում է, որ եվրոպացի զենք արտադրողների դռները բացվում են Ադրբեջանի առջև: 2013 թվականի գարնանը տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին մերժել է մատական ուղղաթիռներ վաճառելու հարցում՝ համաձայնվելով վաճառել միայն ЯК-130 ուսումնական ինքնաթիռներ:

Դրանից բառացիորեն մի քանի օր անց մի շարք եվրոպական երկրներ «կանաչ լույս են վառել» իրենց պաշտպանական արդյունաբերության ընկերությունների առջև՝ կապված Հարավային Կովկասի երկրներին, այդ թվում նաև Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու հետ:

Դրանով իսկ եվրոպացիների համար բացվել է ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության արտադրանքի վաճառման հնարավորությունը, ինչը նախկինում անհնար էր հակամարտության մեջ գտնվող երկներին կամ էլ չլուծված տարածքային խնդիրներ ունեցող երկրներին դրա վաճառքի վրա դրված բեռնարգելքի պատճառով:

Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, ինչպես նաև Կանադայի իշխանությունները կազմակերպում են իրենց զինվորականների ու պաշտպանական արդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հանդիպումները տարածաշրջանային երկրների իշխանությունների հետ:

Այդ ընկերությունները (THALES, EUROCOPTER, AGUSTA VESTLAND, EADS CASSİDİAN, RENAULT TRUCKS, DASSO AVİATİON, İVECO, BERETTA, SAAB, BUMAR, SELEX, RUAG), որոնք մասնագիտացած են ավիացիայի, կապի, ռազմա-տրանսպորտային համակարգերի, կրակի ղեկավարման համակարգերի, հրաձգային զենքի մեջ, հնարավորություններ են փնտրում դուրս գալու համար ադրբեջանական հեռանկարային շուկա:

Նշվում է, որ արդեն իսկ Բաքու են այցելել Իսպանիայի, Իտալիայի ու Խորվաթիայի պաշտպանության նախարարները: Հատուկ ակտիվություն են ցուցաբերում Ֆրանսիայի պաշտպանական արդյունաբերության համալիրի ներկայացուցիչները. արդեն իսկ կնքվել են առաջին պայմանագրերը:

Կանադական САЕ İnc. Ընկերությունը սիմուլյատորներ է հատկացնելու՝ ինքնաթիռների ու ուղղաթիռների օդաչուների նախապատաստման համար: Аgusta-ն տրամադրելու է ուղղաթիռների փորձնական խմբաքանակ: Ավելի վաղ թուրքական ընկերությունը շահել է Սիթալչայի ռազմական օդանավակայանի արդիականացման մրցույթը:

Ընդգծվում է, որ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան դեռ հավատարիմ են ավելի վաղ Հարավային Կովկասի երկրների հանդեպ սահմանված զենքի բեռնարգելքին:

Տեսանյութեր

Լրահոս