Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտնաբերվել է ֆաշիստ Ալֆրեդ Ռոզենբերգի անձնական օրագիրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է ֆաշիստական Գերմանիայի քաղաքական ղեկավարության անդամ Ալֆրեդ Ռոզենբերգի անձնական օրագիրը, որին Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ընդգրկեցին գլխավոր ռազմական հանցագործների թվում և 1946 թվականին դատապարտեցին մահվան:

Փորձագետների նախնական գնահատականներով՝ Ռոզենբերգի գրառումներն առնչվում են 1936-1944 թվականներին և պարունակում են նախկինում անհայտ փաստեր Երրորդ ռեյխի քաղաքականության, Խորհրդային Միության վրա հարձակվելու պլանների, հիտլերյան վարչակարգի ներքին տարաձայնությունների մասին, ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մասնագետների և լայն հասարակության համար:

Ռոզենբերգի օրագիրը տրվելու է Վաշինգտոնում գտնվող Հոլոքոսթի պատմության թանգարանին և պատմաբանների համար կծառայի որպես տեղեկատվության կարևոր աղբյուր: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ դաշնային գերատեսչությունները մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես կհայտարարեն այն մասին, թե իրենց ինչպես է հաջողվել գտնել այդ օրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս