Բաժիններ՝

«Նրանք սկսել են նոր մարզիչ փնտրել». Գարի Նևիլը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է ակումբի մարզչական դիրքորոշման մասին։

«Ես ակումբին հարցրի՝ ո՞րն է պաշտոնական դիրքորոշումը։ Նրանք պատասխանեցին, որ գործընթացն արդեն սկսվել է. նրանք իսկապես սկսել են նոր մարզչի որոնումները։ Կարծում եմ՝ դա ճիշտ է. պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին։ Ակումբն արդեն սկսել է խոսել պոտենցիալ թեկնածուների հետ, կազմել փաստաթղթեր, վերլուծել տվյալները և գնահատել, թե ով կարող է դառնալ հաջորդ գլխավոր մարզիչը։

Բայց նրանք նաև հստակեցրել են. նրանք թույլ չեն տա, որ իրենց վրա ճնշում գործադրվի նշանակում կատարելու համար՝ անկախ հաղթանակներից, ոչ-ոքիներից կամ պարտություններից հաջորդ մի քանի ամիսների ընթացքում։ Որոշումը հետաձգվել է մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասել է Նևիլը Sky Sports-ի եթերում:

Հիշեցնենք, որ Մայքլ Քերիքը ներկայումս հանդես է գալիս որպես «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնակատար։ Քերիքի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է չորս խաղերից չորսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս