Բաժիններ՝

«Ռուսալ-Արմենալի» փայլաթիթեղի արտահանումը ԵՄ երկրներ 2025 թվականին աճել է 31 տոկոսով. Պապոյան

2024 թվականին Հայաստանը մոտ 64 մլն դոլարի փայլաթիթեղ է արտահանել Եվրոպա։ համապատասխանաբար, 2025 թվականին, հաշվի առնելով 31 տոկոս աճը, արտահանումը կարող էր աճել մինչև 84 մլն դոլար, լրագրողներին ասաց Գևորգ Պապոյանը։ Փայլաթիթեղը գործարանում արտադրվում է ռուսական հումքից։

Եթե խոսենք այդ գործարանի ընթացիկ արդյունավետության մասին, ապա, կարծում եմ, բավարար են իմ կողմից բերված ցուցանիշները ԵՄ արտահանման վերաբերյալ։ Ասեք ինձ աշխարհի որևէ այլ ընկերություն, որը կկարողանար այդքան մեծացնել իր արտահանումը Եվրոպա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս