Արարատ Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ. տեղեկացնում են ԱԳՆ-ից և մանրամասնում. «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակներում առաջնային ուղղություններով՝ իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխգործակցությանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում շարունակական հանձնառությունն ու իրականացվող քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին:

Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ՚Ֆլահերթը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի»:

Տեսանյութեր

Լրահոս