ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի ԱԳ նախարարների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունվարի 19-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ.  հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից։

«Երկուշաբթի՝ հունվարի 19-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի Դանիայի պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտի հետ։ Մամուլի հետ շփում նախատեսված չէ», – ասված է հաղորդագրության մեջ՝ առանց բացահայտելու հանդիպման թեման։

Ավելի վաղ՝ Ռյուտեն հայտարարել էր Գրենլանդիայի անվտանգության ամրապնդման վերաբերյալ ՆԱՏՕ-ի խորհրդակցությունների շարքի մասին։

Տեսանյութեր

Լրահոս