Սիրիացի վարձկաններին փոխանցելը Բաքվից հայ գերիների վերադարձի հետ կապ չունի. Նիկոլ Փաշինյան

Այսօրվա ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հերքեց տեղեկությունը, թե Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել սիրիացի 2 վարձկանների վերադարձման դիմաց։ Նրա խոսքով՝ այս երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն։

«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:

Դրանից րոպեներ անց ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանն էլ Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել 44-օրյա պատերազմին որպես վարձկան մասնակցած և ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձանց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031