Իրանը զգուշացրել է Թուրքիային, Կատարին և մի քանի այլ երկրների. «Թուրքիան այսօր»
«Թուրքիան այսօր» լրատվական թելեգրամյան ալիքը գրում է. «Իրանը զգուշացրել է Թուրքիային, Կատարին և մի քանի այլ երկրների, որ եթե ԱՄՆ-ն հարվածներ հասցնի Իրանին, նրանց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կարող են թիրախավորվել որպես պատասխան հարված»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, գրել էր, թե Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը հավանական է թվում և կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։
