Адмирал Кузнецов ավիակրի ուղարկմամբ Կրեմլը բարձրացրեց «աշխարհաքաղաքական խաղադրույքը» Միջերկրական ծովում. Business Insider
Business Insider-ի փոխանցմամբ` Կրեմլը բարձրացրել է «աշխարհաքաղաքական խաղադրույքը» Միջերկրական ծովում` այնտեղ ուղարկելով Адмирал Кузнецов ծանր ավիակրային հածանավը: Այդ ռազմանավը չափազանց ազդեցիկ է և իր վրա կրում է տախտակամածային կործանիչներ ու ուղղաթիռներ, հրթիռային համալիրներ, հակասուզանավային համակարգեր:
Նավի անձնակազմը բաղկացած է 2000 հոգուց: Адмирал Кузнецов-ը Ռուսաստանի ռազմածովային ուժերի կազմում առկա միակ ավիակրային հածանավն է: Այդ պատճառով էլ տվյալ նավի հայտնվելը Միջերկրական ծովում կարելի է համարձակորեն որակել որպես տարածաշրջանում սեփական շահերը պաշտպանելու Ռուսաստանի մտադրության լրջության մասին:
Այդ շահերի մի մասն ուղղակիորեն կապված է Սիրիայի և Տարտուսում ունեցած ռազմածովային բազայի ճակատագրի հետ: Business Insider-ն ընդգծում է, որ Ռուսաստանի նմանատիպ շարունակական օգնության պայմաններում զարմանալի չէ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անգամ չի էլ մտածում նահանջելու մասին: