Աֆղանստանի պատերազմը Մեծ Բրիտանիայի համար արժեցել է առնվազն 37 միլիարդ դոլար. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` «Ներդրում տանիքում» (Investment in Blood) հետազոտության հեղինակ Ֆրենկ Լեդվիջը հայտարարել է, որ Աֆղանստանում ձախողված արյունալի կամպանիան Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր ընտանիքի համար արժեցել է 2000 ֆունտ սթեռլինգ:
Աֆղանստանի պատերազմը Մեծ Բրիտանիայի համար արժեցել է առնվազն 37 միլիարդ դոլար: 2006 թվականից սկսած` ամենահամեստ հաշվարկներով այդ պատերազմն օրական արժեցել է 15 միլիոն ֆունտ սթեռլինգ` Հելմանդ նահանգում բրիտանական ռազմական ներկայության պահպանման համար:
25.000 ֆունտ սթեռլինգին համարժեք գումար կծախսվի Հելմանդի 1.5 միլիոնանոց յուրաքանչյուր բնակչի վրա, ինչն ավելին է, քան նրանց մեծ մասը վաստակում է ողջ կյանքի ընթացքում: Մինչև 2020 թվականը Մեծ Բրիտանիան իր աֆղանական կամպանիայի վրա առնվազն ծախսելու է 40 միլիարդ ֆունտ սթեռլինգ:
Դա բավական է, որպեսզի ավելի քան 5000 ոստիկանի կամ բուժքույրի ընդունել աշխատանքի և ողջ կարիերայի ընթացքում վճարել նրանց: Այդ գումարը կարող է 10 օրով ապահովել բրիտանական բուհերում բոլոր ուսանողների ազատ կրթությունը:
Աֆղանական պատերազմը որակելով որպես Բրիտանիայի «Կայսերական վերջին պատերազմ»` Լեդվիջը հայտնել է, որ բրիտանական զորքերը Հելմանդ նահանգում սպանել են առնվազն 500 խաղաղ բնակչի: Դրա մոտ կեսը պաշտոնապես ճանաչվել է Մեծ Բրիտանիայի կողմից, ով զոհվածների ընտանիքներին վճարել է փոխհատուցում:
Լեդվիջը հավելել է, որ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի պաշտոնական վերջին տվյալներով, Աֆղանական հակամարտության ժամանակ սպանվել է բրիտանացի 444 զինծառայող: Վիրավորների քանակը կազմել է ավելի քան 2600 մարդ: Լեդվիջի խոսքերով` ավելի քան 5000 բրիտանացի զինծառայող էլ վիրավորվել են հոգեբանական պլանում: