Արամ Հարությունյանը չի հավատում «օֆշորային հերյուրանքներին»
«Դրանք հերյուրանքներ են և ես չեմ հավատում այդ հերյուրանքներին: Կա խնդիր, գործընթաց է գնում, Դուք և հանրությունը պատասխան կստանաք»,- այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ նման տեսակետ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ ամենալավ պատասխանը կտա դատախազությունը, որին դիմել է վաչապետը:
Հիշեցնենք, որ «Հետքի» հրապարակման համաձայն՝ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: