Եվրահանձնաժողովի ղեկավարը խոսել է Ռուսաստանի սառեցված ակտիվների ճակատագրի մասին

Ռուսական ակտիվները կմնան Եվրոպայում սառեցված մինչև Եվրամիությունը այլ որոշում չընդունի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է РИА Новости-ն:

«Անորոշ ժամանակով սառեցված ակտիվները կարող են իրական շրջադարձային կետ լինել Ուկրաինայի և Եվրոպայի համար»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մինչև այս տարվա վերջ պետք է որոշում կայացնի Ուկրաինայի ֆինանսավորման տարբերակի վերաբերյալ՝ կամ համատեղ վարկի միջոցով, կամ ռուսական ակտիվների միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս