Փաշինյանը հրճվում է, երբ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով ողջունում է իրեն

Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը ողջունել է Նիկոլ Փաշինյանին Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Բարի գալուստ Գերմանիա»,- հայերեն լեզվով ասել է Աղաևը, որից հետո անցել է անգլերենի:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ, որոնք դժվար էր պատկերացնել մի քանի տարի առաջ։

«Սա մեր հարաբերությունների ամենակայուն և խաղաղ շրջանն է, որին հասել ենք մենք և դուք։ Մենք հասել ենք նրան, որ մեր երեխաները, թոռները չեն ժառանգի այս ցավոտ և երկարատև հակամարտությունը։ Եվ հուսով եմ, որ նրանք միշտ կապրեն խաղաղության մեջ: Եվ Ադրբեջանն, իհարկե, խաղաղության օրակարգի նախաձեռնողն էր»,- ասել է դեսպանը։

Նա հույս է հայտնել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները լիարժեք կյանքի կկոչվեն։ Այդթվում՝ TRIPP-ը, որն անարգել ճանապարհ կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Ընդ որում, Աղաևը հիշատակել է «վերջին խոչընդոտի»՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին։

«Հուսով ենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի մենք կարողանանք պաշտոնապես խաղաղության պայմանագիր ստորագրել»,- նշել է Աղաևը:

Տեսանյութեր

Լրահոս