Բաժիններ՝

Գերմանիայում ամփոփել են միավորումից հետո անցկացված առաջին մարդահամարի արդյունքները

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում ամփոփել են 1990 թվականին երկրի միավորումից հետո անցկացված առաջին մարդահամարի արդյունքները: Պարզվել է, որ Գերմանիայում բնակվում է 80.2 միլիոն մարդ, ինչը 1.5 միլիոնով ավելի պակաս է, քան կանխատեսվում էր ավելի վաղ:

Սխալ կանխատեսում է արվել նաև Գերմանիայում բնակվող օտարազգիների նկատմամբ. կանխատեսվում էր, որ նրանց քանակը կկազմի 6.2 միլիոն մարդ կամ երկրի բնակչության 7.7 տոկոսը, մինչդեռ պարզվել է, որ Գերմանիայի յուրաքանչուր հինգերորդ բնակիչ (15 միլիոն մարդ կամ 19 տոկոսը) ունի օտար արմատներ: Նրանք ամենաշատը ներկայացված են Համբուրգում, ուր կազմում են բնակչության 27.5 տոկոսը:

Գերմանիայի միավորումից հետո առաջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031