Պուտինը պատմել է Մոդիի տանը կազմակերպված ընթրիքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ վերջինիս տանը, որտեղ նրանք միասին ճաշել են։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարությունն արել է Նյու Դելիում հնդկական կողմի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:

«Մեր զրույցը պարոն Մոդիի հետ երեկ երեկոյան նրա տանը՝ ընթրիքի ժամանակ, մասնավոր էր։ Ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ուշադրության ժեստի համար»,- Հնդկաստանի վարչապետին ասել է ՌԴ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս