Թուրքիան մտադիր է ներդրում կատարել ԱՄՆ-ի բնական գազի հանքավայրերում. Bloomberg

Ամերիկյան «Bloomberg» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան ուսումնասիրում է ԱՄՆ-ի բնական գազի և նավթի հանքավայրերում ներդրում կատարելու հնարավորությունը՝ էներգետիկ անվտանգության հարցում ռուսական ու ադրբեջանական կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բնական հանածոների և էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ «Türk Petrolü»-ը բանակցություններ է վարում «Chevron», «ExxonMobil» և այլ ոլորտի հսկաների հետ՝ «upstream» (հանքավայրային գործի) ակտիվների համար, ինչպես նաև հավելել, որ այդ մասով շուտով նորութուններ կլինեն:

Նշվում է նաև, որ Թուրքիան 2025-ի սկզբից մինչ օրս ԱՄՆ-ի հետ 150 մլրդ խմ հեղուկացված բնական գազի (LNG) ներկրման համար երկարաժամկետ պայմանագրեր է կնքել։ Նախատեսվում է առաջիկա 10–15 տարում ստանալ մոտ 1.500 միավոր «LNG» բեռ:

Տեսանյութեր

Լրահոս