Ուկրաինան կարող է հույս դնել միայն սեփական ուժերի վրա. Foreign Policy

Foreign Policy-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակում Կիևը ստիպված է առաջին հերթին հաշվի նստել իր սեփական հնարավորությունների հետ, քանի որ արտաքին դերակատարների հայտարարությունները և քայլերը չեն ձևավորում հստակ ու անշեղ անվտանգության համակարգ։

Օգոստոսին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները կարող են Ուկրաինային տրամադրել օդային աջակցություն Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ պայմանավորվածության մասով, սակայն այժմ Վաշինգտոնը պասիվ դիրք է զբաղեցրել։

Տեղեկացվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի գործընկերներին փոխանցել է․ «անվտանգության երաշխիքների հարցը կքննարկվի միայն այն դեպքում, երբ կողմերը հասնեն համաձայնության»։

Ինչպես նաև ԵՄ մեկ պաշտոնյա, ով չի ցանկացել բացահայտել իր անունը, պարբերականին հայտնել է, որ եվրոպական երկրները չունեն հստակ պատկերացում, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե զորախումբ տեղակայվի Ուկրաինայում և հետո ենթարկվի Ռուսաստանի հարձակման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031