Վրաստանի հետ քաղաքական երկխոսության համար նախադրյալներ չկան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման, սակայն դեռ նախադրյալներ չի տեսնում քաղաքական երկխոսության վերսկսման համար:

Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարությանը։

«Վրաստանի հետ Ռուսաստանի քաղաքական երկխոսության վերսկսման համար նախադրյալները բացակայում են, քանի որ Թբիլիսին հետևում է դեռևս (խմբ.՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ) Սաակաշվիլիի ռեժիմի որդեգրած դիրքորոշմանը՝ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կապել Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան չճանաչելու հետ։ Սա վնասակար է հենց Վրաստանի համար և անիրատեսական պահանջ է։ Մոսկվան ընդգծել է, որ հանրապետությունների պետականությունը ճանաչելու որոշումներն անշրջելի են», – հրատարակությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

Միևնույն ժամանակ գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման ուղղությամբ քայլերի համար այնքան, որքան Թբիլիսին ինքն է պատրաստ դրան, գրում է թերթը։

«Գնդակը Վրաստանի դաշտում է, և կարծում ենք, որ հենց նրանք պետք է դրանում մյուսներից ավելի շատ շահագրգռված լինեն», – նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Տեսանյութեր

Լրահոս