Ուղղակի որոշեցի չառաջադրվել, Փաշինյանը գիտի. դերասանությանը չեմ վերադառնա. Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի նախորդ ընտրություններից մեկում, չեմ հիշում՝ 2018-ի ցուցակում, թե 2021-ի, ես բավականին հետ էի, ինձ հարցրին՝ ինչո՞ւ եք այդքան հետ ցուցակում, ասացի, որ ես այդ տեղում եմ, դա մեր վերաբերմունքն է ԽԾԲ-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը` պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Փաշինյանն այս ընթացքում հասկացել է՝ աներձագի ներկայությունն Ազգային ժողովում խանգարում է, առաջացնում ԽԾԲ-ի հայտնի խոսակցությունները և անհրաժեշտ է «մաքրել» ցուցակը:

Հակոբյանը հավելել է, որ չի ուզում զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ, չնայած՝ կարելի է նաև դիտարկել, որ դա էլ մի փոքրիկ էլեմենտ է, վերաբերմունք ԽԾԲ-ին:

«Կարծում եմ՝ ես այսքան ժամանակ ապացուցել եմ, որ ինձնով խոցելի չի դառնում Փաշինյանը, որովհետև այնպիսի քաղաքական գործիչ չեմ, որով նա խոցելի կդառնա»,-նշել է նա:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ միջոցով է պատրաստվում Հրաչյա Հակոբյանը գումար վաստակել ապագայում, նա պատասխանել է, որ դեռևս չգիտի, բայց իր անձնական միջոցներով ու աշխատանքով, ինչպես մինչև պատգամավոր դառնալն էր:

Տեսանյութեր

Լրահոս