Բաբաջանյան փողոցում բախվել են «MAN» և «ISUZU» ավտոբուսները
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են «MAN» և «ISUZU» մակնիշի ավտոբուսները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ ավտոբուսները հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունները:

