Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակություններն այս շաբաթ կհանդիպեն․ Զելենսկի
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները կշարունակեն համակարգել իրենց դիրքորոշումները՝ հիմնվելով Ժնևի բանակցությունների արդյունքների վրա։
Նրա խոսքով՝ շաբաթվա վերջում կկայանա պատվիրակությունների նոր հանդիպում, և ուկրաինական կողմը «լավ պատրաստված կլինի և պատրաստ կլինի բովանդակալից քննարկումների»։

