Պետական համալսարանները չեն ընդունի օտարերկրյա ուսանողներին. Կոբախիձե

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է պատգամավորների հարցերին բարձրագույն ուսումնական հաստատություններում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նոր մոտեցման համաձայն՝ պետական ​​համալսարանները կդառնան «պրոֆիլային», և օտարերկրացիները չեն կարողանա այնտեղ սովորել:

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ օտարերկրյա ուսանողների ընդունման արգելքից կորուստը կկազմի 80 միլիոն, որից «5 միլիոնը կփոխհատուցվի»:

«Այսօր վրացի և օտարերկրացի ուսանողների թիվը մոտավորապես բաշխված է մոտ 50/50 հարաբերակցությամբ, ուստի ստացվում է, որ պետության ստեղծած համապատասխան ենթակառուցվածքների կեսը հատկացվում է օտարերկրյա ուսանողներին:

Հետևաբար, այս ենթակառուցվածքը զրկում է վրացի բժիշկներին պոտենցիալ ապագայից: Մենք կարծում ենք, որ այս իրավիճակը պետք է փոխվի: Հետևաբար, պետք է ներդրվի այն սկզբունքը, որ մասնավոր համալսարաններն ընդունեն օտարերկրացիներին»,- ասել Իրակլի Կոբախիձեն:

Տեսանյութեր

Լրահոս