Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության առանցքը միայն Վեհափառ Հայրապետին գահընկեց անելը չէ, կամ նրան կալանավորելը․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության առանցքը միայն Վեհափառ Հայրապետին գահընկեց անելը չէ, կամ նրան կալանավորելը․ նա իր առաջ մեկ այլ ՝ավելի գոյաբանական խնդիր է դրել․ Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է՝ մաս-մաս անելը, որպեսզի այն զրկվի ազգային եկեղեցու կարգավիճակից՝ դառնա զուտ «Հայաստանի եկեղեցի»։

Փաշինյանի պրոբլեմը «ամենայն հայոց» տերմինի հետ է, ու քանի որ նա իրեն համարում է «իրական Հայաստանի վարչապետ», իսկ ՀՀ սահմանները նրա համար 29743 քառակուսի կիլոմետրն է, ապա նրա համար անընդունելի է, որ Վեհափառը հետաքրքրվում է Ուրուգվայի ու Ավստրալիայի հայ համայնքի հարցերով, կամ ասենք Գերմանիայում հայորդաց դպրոցի բացում, Տորոնտոյում՝ գրադարան։

Այսինքն, եթե Նիկոլը, Աստված մի արասցե, կարողնա հաջողել Վեհին Լուսավորչի գահից հեռացնել, նա տապանաքար է դնելու հայոց եկեղեցու ազգային լինելու վրա՝ նրան դարձնելով ՀՀ-ում գործող հերթական կրոնական կազմակերպություն, որին, ինչ կերպ ուզենա, ցանկացած առիթով կարող է նեղացնել, իրեն հարմար ձևով ծալել։

Ի դեպ՝ ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ նա ամեն ինչ անելու է Սրբության Սրբոցում իր քաղաքական ներգրավվածությունն ունենալու համար, որպեսզի բոլոր հարցերին տիրապետի խորքային, դրանց համապատասխան քաղաքական պրիզմայով լուծումներ տալու և իր իշխանությանը հպատակեցնելու համար։ Բնականաբար եկեղեցին ու հոգևորականներն, այդ թվում Սփյուռքի թեմերն այս ամենը գլխահակ չեն ընդունելու, և տեղի է ունենալու ներքին ցնցումներ և մի տևական ժամանակահատված լինելու է «смута»-ի շրջան»։

Տեսանյութեր

Լրահոս