Բաժիններ՝

Հիլալ Մամեդովի պաշտպանները կոչով դիմել են Ադրբեջանում Իրանի դեսպանին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կալանքի տակ գտնվող թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի Պաշտպանների հասարակական կոմիտեն դիմել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինին:

Այս մասին հայտարարել է տվյալ կոմիտեի ղեկավար Ռաֆիգ Ջալիլովը: Վերջինիս խոսքերով՝ իրենց դիմում կոչ է պարունակվում դիրքորոշում հայտնել Իրանի պետական մարմինների հետ Մամեդովի հանցավոր կապերի շուրջ տարվող հետաքննությանը: Կոմիտեն Իրանի դեսպանին խնդրում է շուտափույթ արձագանքել Մամեդովին ներկայացված տվյալ մեղադրանքին:

Հետաքննությունը պնդում է, որ Հիլալ Մամեդովին խոշոր չափի թմրանյութ է հատկացրել իրանական ETTELAT հատուկ ծառայությունը, ինչպես նաև Մամեդովի հետ սերտորեն համագործակցող, Իրանի ԱԳՆ-ի աշխատակից Հուսեին Ահմեդին և գիտնական Ալի Աբդոլին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Հիլալ Մամեդովը հայտարարել էր, որ թմրանյութն իր գրպանը նետել են Ադրբեջանի իշխանությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս