Վատիկան այցելած Վրաստանի վարչապետը Հռոմի պապին հրավիրել է քրիստոնեության ընդունման հոբելյանի տոնակատարությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որն այցելել է Վատիկան, հայտնել է, որ Վրաստան է հրավիրել է Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ քրիստոնեության ընդունման 17-դարյա հոբելյանի տոնակատարության առիթով, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Ես հրավիրեցի Հռոմի Պապին Վրաստան և հույս ունենք, որ նա կայցելի մեր երկիր», — հայտարարել է Կոբախիձեն Հռոմում։
Ըստ կառավարության ղեկավարի, Հռոմի պապի այցը Վրաստան չափազանց կարևոր կլինի։
«Ես հրավիրեցի Հռոմի պապին Վրաստան։ Այս այցը շատ նշանակալի կլինի։ Ինչպես հայտնի է, հաջորդ տարի Վրաստանում նշվելու է քրիստոնեության ընդունման 17-դարյա հոբելյանը, և այս համատեքստում Հռոմի պապի այցը Վրաստան շատ հետաքրքիր կլիներ։ Այս հրավերը ես փոխանցեցի Հռոմի պապին։ Հույս ունենք, որ նա կայցելի Վրաստան», — նշել է Իրակլի Կոբախիձեն։

