«G20» երկրներ Թուրքիայի արտահանման ծավալը գերազանցում է 100 մլդ դոլարը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկել է «G20»-ի առաջնորդների գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունն ամփոփոգիր է պատրաստել Թուրքիայի՝ «G20» երկրներ կատարած արտահանման ծավալների վերաբերյալ։

Նշվում է, որ 2020-ից 2024-ն ընկած ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 100 մլրդ 570 մլն դոլար։ 2020-ին արտահանման ծավալը կազմում էր 68 մլրդ 783 մլն դոլար, 2021-ին՝ 86 մլրդ 780 մլն, 2022-ին՝ 97 մլրդ 322 մլն, 2023-ին՝ 97 մլրդ 250 մլն դոլար, իսկ 2024-ին՝ 100 մլրդ 570 մլն դոլար։

Վերջին 5 տարում այն աճել է 46.2%-ով։ Թուրքիան «G20» երկրներից ամենաշատ արտահանումն իրականացրել է Գերմանիա (15 մլրդ 979 մլն), իսկ ամենաքիչը՝ Արգենտիա (165 մլն դոլար)։

Տեսանյութեր

Լրահոս