Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպել է Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան անդամների պատվիրակությունը նոյեմբերի 23-ին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագիրն ու ներկա իրավիճակը։

Այս մասին ասվում է խմբավորման տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները վերահաստատել են հրադադարի առաջին փուլը կյանքի կոչելու իրենց պատրաստակամությունը, սակայն մեղադրել են Իսրայելին հրադադարի «շարունակական խախտումների մեջ»՝ ընդգծելով, որ իսրայելական կողմի գործողությունները վտանգում են գործարքը։

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ստեղծել հստակ մեխանիզմ, որի միջոցով կարձանագրվեն հրադադարի խախտումները։ 

Քննարկվել է նաև Ռաֆահի թունելներում մնացած ՀԱՄԱՍ-ի զինյալների հարցը։ Գազայում նոյեմբերի 22-ին իսրայելական ավիահարվածների պատճառով մահացել է առնվազն 20 մարդ։ Եգիպտոսը, Կատարն ու Միացյալ Նահանգները միջնորդել էին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Գազայում հրադադարի հաստատման հարցում։ Հրադադարն ուժի մեջ էր մտել 2025 թվականի հոկտեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս