ԵՄ առաջնորդները խորհրդակցություններ կանցկացնեն Ուկրաինայի հարցով
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան Անգոլայի Լուանդա քաղաքում կանցկացնի Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կոստայի ներկայացուցչին։
Հանդիպումը նախատեսված է այսօր:
Գործակալության տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները, որոնք չեն եկել ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովին, ստացել են խորհրդակցություններին առցանց միանալու հրավեր:

