Անկարան կենտրոնացած է երկարատև խաղաղության հասնելու ջանքերի շարունակման վրա, վաղը պլանավորում եմ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 24-ին հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին։
Թուրքիայի նախագահը հայտարարությունն արել է Հարավային Աֆրիկայում կայացած G20 գագաթնաժողովի ժամանակ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս շաբաթ մեր երկիր այցելեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վաղը ես պլանավորում եմ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ», – նշել է նա։
Էրդողանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ G20 գագաթնաժողովի երկկողմ հանդիպումներում մանրամասն քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղիները, Անկարան կենտրոնացած է երկարատև խաղաղության հասնելու ջանքերի շարունակման վրա։

