Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ճակատեն՝ իր այցից և կից գրառում կատարել. «Հայաստանի մարզերով, քաղաքներով ու գյուղերով մեր բազմաթիվ այցերն ինձ ու իմ թիմին հնարավորություն են տվել հասկանալու մարդկանց հոգսերը, անգամ ճանաչել նրանց անհատապես, անունով: Հստակ կարող եմ ասել, որ անվտագությունն ու աշխատանքը մեր ամենակարևոր առաջնահերթություններից են:

Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները։ Մարդիկ հեռանում են աշխատանքի փնտրտուքով։Այս ամենին պատերազմից հետո ավելացել է ադրբեջանական զինված տեղակայումները՝ գյուղը, մարդկանց հողերը, տները դնելով նշանառության տակ։ Աշխատատեղերի ու զբաղվածության հարցը շարունակում է ամենասուրը մնալ մարզերում, որը մենք պետք է առաջնային լուծենք»։

Տեսանյութեր

Լրահոս