Ինչի՞ համար են գաղտնի որոշումներով 550 հազար դոլար վճարել Ազատյանի ՀԿ-ին. Factor

Շաբաթներ առաջ, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանի կառավարությունը  հինգ տարիների ընթացքում՝ գաղտնի որոշումներով և առանց մրցույթի պետբյուջեից պատկառելի չափով գումար է տրամադրել  ինչ-որ հ/կ-ի, մեծ աղմուկ բարձրացավ:

Հ/կ հիմնադիր Վարդան Ազատյանը 2024 թվականի մայիսի 24-ից մինչ այժմ զբաղեցնում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնը, իսկ 2025 թվականի հունվարի 30-ից էլ  նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։

Վարդան Ազատյանը հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ, երբ 2019 թվականին՝ հեղափոխության մեկամյակի առթիվ, հեղինակեց «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը։

Իսկ ի՞նչ հանձնառություն է ստանձնել Ազատյանը 2020-2025 թվականներին հարկատուների գրպանից ստացած միլիոնների դիմաց․ նրա հիմնադրած հ/կ-ից Factor TV-ի գրավոր հարցմանը հստակ պատասխաններ չեն տրամադրել։

Factor TV-ն ուսումնասիրել է «Պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» հայեցակարգը։

Աշխատությունում կոչ է արվում վերանայել պետության մասին ավանդական ընկալումը՝ պետությունը դիտել ոչ թե որպես կորսվածը վերականգնելու կատարյալ, զգայական նպատակ, այլ որպես իր սահմանների մեջ ապրող մարդկանց կյանքի գործնական պայման, արդիականացման գործիք և մշակույթ ձևավորող իրականություն։

Այս թեզն ավելի խոսակցական բառապաշարով «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հանրությանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իրական Հայաստան» բանախոսության ընթացքում։

Թե՛ Ազատյանի հայեցակարգում, թե՛ Փաշինյանի ելույթում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ պետք չէ գնալ կորսված հայրենիքի հետևից։

550 հազար դոլարը Ազատյանի ՀԿ-ին տրվել է Կառավարության գաղտնի որոշումներով, առանց մրցույթի։

Այս որոշումները գաղտնազերծվեցին այն բանից հետո, երբ Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ կառավարությանը և խնդրեց տրամադրել պետբյուջեից Հասարակական կազմակերպություններին տրվող գումարի չափն ու բյուջեն։

Վարչապետի աշխատակազմը Factor TV-ին հայտնեց, որ որոշումների գաղտնազերծումը հնարավոր է դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։

Մինչ Փաշինյանը կարծում է, որ ուսումնասիրված չեն քաղաքացու և պետության հարաբերությունները և այդ նախագծերը դեռ պետք է բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում՝ հենց այսօրինակ գաղտնի որոշումներով են խզվում քաղաքացիների և պետության կապերը։

Տեսանյութեր

Լրահոս