Վրաստանում կենսաթոշակային վարկերի ծավալն աճել է

Վրաստանում 276 հազար թոշակառու և սոցիալական նպաստառու է վերցրել կենսաթոշակային վարկեր. սա պարզ է դառնում Ազգային բանկին «Լիբերթի» բանկի ներկայացրած 2025 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունից: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակային վարկերից օգտվողների թիվը նվազել է 9%-ով:

Չնայած վարկերի ընդհանուր թվի նվազմանը՝ վարկային պորտֆելի չափը մեծացել է և կազմել 465 միլիոն լարի, մինչդեռ 2024 թվականի երրորդ եռամսյակում կազմել էր 423 միլիոն լարի, համապատասխանաբար՝ պորտֆելն աճել է 10%-ով:

Ֆինանսական հաշվետվությունը ցույց է տալիս, որ մեկ կենսաթոշակային վարկի միջին չափը կազմում է 1683 լարի:

Վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ այս վարկերի միջին արդյունավետ տոկոսադրույքը նվազել է 1 տոկոսային կետով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Լիբերթի» բանկի վիճակագրության համաձայն՝ կենսաթոշակային վարկերի միջին մարման ժամկետը 33 ամիս է (2 տարի 11 ամիս):

Տեսանյութեր

Լրահոս